Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/05/2025 | Press release | Distributed by Public on 11/05/2025 07:31

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալի հետ

05 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության հետ։

Դավիթ Կարապետյանը ողջունել է Եվրոպական միության կողմից ներկայացված ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիրը՝ նշելով, որ այն կարևոր առաջընթաց է երկկողմ հարաբերությունների խորացման, շարժունակության և մարդկանց միջև շփումների, միջմշակութային, ակադեմիական և մասնագիտական կապերի խթանման ուղղությամբ: Ընդգծվել է Հայաստանի հանձնառությունը Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը, որը համահունչ է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում վերջերս գրանցված ձեռքբերումները: Գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել քաղաքացիական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովին ներկայացված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարության նորաստեղծ Եվրոպական ինտեգրման հարցերով վարչության ստեղծմանն ուղղված քայլերին, ինչը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման արտացոլումն է:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 05, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 05, 2025 at 13:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]