Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/24/2025 | Press release | Distributed by Public on 09/24/2025 02:58

Հունգարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ դոկտոր Թամաշ Շույոկին

Հունգարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ դոկտոր Թամաշ Շույոկին

24 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 23-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հայկակ Արշամյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ դոկտոր Թամաշ Շույոկին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Հունգարիայի նախագահը շնորհավորել է դեսպան Հայկակ Արշամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների շարունակական ակտիվացման կարևորությանը։ Քննարկվեցին հայ-հունգարական հարաբերությունների ընթացիկ զարգացումները տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ, մասնավորապես շեշտելով ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գրանցված պատմական առաջընթացի համատեքստում:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 24, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 24, 2025 at 08:58 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]