Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/12/2026 | Press release | Distributed by Public on 03/12/2026 12:00

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումը

12 մարտի, 2026

Մարտի 12-ին Բեռնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հյուընկալել է Բեռնի պատմական հատվածում գտնվող՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը: Այս համատեքստում ընդգծվել է Բեռնում դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության որոշման կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի ընդլայնման, բովանդակային հարստացման ուղղությամբ քաղաքական նշանակալի խթան:

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակելՀարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունն ինչպես ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, այնպես էլ հումանիտար հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքերն են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 12, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 12, 2026 at 18:00 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]