09/26/2025 | Press release | Distributed by Public on 09/27/2025 04:03
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցեր։
Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հաղորդակցությունների՝ երկրների իրավազորության ներքո գործարկման հարցում առանցքային համաձայնությունը և ներկայացրել տնտեսական փոխկապակցվածության ապահովման հարցում TRIPP նախագծի նշանակությունը։