03/26/2026 | Press release | Distributed by Public on 03/27/2026 02:32
Մարտի 26-ին Անդորրայում՝ Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Իմմա Տոռ Ֆոսի հետ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստան-Անդորրա երկկողմ օրակարգի ընդլայնումը և երկխոսության առավել ակտիվացումը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ Հայաստանի և Անդորրայի միջև փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է այս տարի Հայաստանում անցկացվելիք խոշոր միջոցառումներին ընդառաջ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին առավել ներառական մասնակցության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում վերջին զարգացումներին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման անհրաժեշտությունը՝ ներկայացնելով այս ուղղությամբ իրականացվող քայլերը: