05/07/2026 | Press release | Distributed by Public on 05/07/2026 05:28
Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը:
Գոհունակությամբ ընդգծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի: