Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/26/2026 | Press release | Distributed by Public on 03/26/2026 23:12

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանը

26 մարտի, 2026

Մարտի 26-ին Անդորրայում անցկացվող Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Շրջակա միջավայրի անվտանգությունը լեռնային տարածաշրջաններում. դիմակայունության, համագործակցության և համաշխարհային կայունության ամրապնդումը» խորագրով նախարարական հանդիպմանը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն այնդրադարձել է այն բազմաթիվ գլոբալ մարտահրավերներին, որոնց բախվում են լեռնային էկոհամակարգերը, և ընդգծել լեռնային տարածաշրջանների կենսական կարևորությունը համաշխարհային կայունության, դիմակայունության, կլիմայի գործուղությունների և կայուն զարգացման ապահովման հարցերում: Ընդգծվել է շրջակա միջավայրի հարցերին առնչվող գլոբալ քննարկումներում լեռնային երկրների կարիքների և առաջնահերթությունների ինտեգրման անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ կլիմայի փոփոխությունն ու բնական աղետները սահմաններ չեն ճանաչում և շեշտել է անդրսահմանային համագործակցության անհրաժեշտությունը՝ վստահության ամրապնդման, ռեսուրսների շուրջ լարվածության կանխարգելման, ինչպես նաև լեռնային համայնքների դիմակայունության և անվտանգության ամրապնդման տեսանկյունից։

Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ համաձայն որի նույնիսկ ճգնաժամերի և լարվածության պայմաններում անհրաժեշտ է շարունակել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ հասցեագրելու այնպիսի ընդհանուր մարտահրավերներ, ինչպիսիք են անտառային հրդեհները, ջրհեղեղները և ծայրահեղ եղանակային երևույթները։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին՝ ներկայացնելով ՀՀ տեսլականը և առաջնայնությունները:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 27, 2026 at 05:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]