Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

06/14/2026 | Press release | Distributed by Public on 06/15/2026 07:49

ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հանդիպումը

14 հունիսի, 2026

Հունիսի 14-ին Լյուքսեմբուրգում՝ ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Մարթա Կոսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը նաև լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ժողովրդավարական քվեով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի հիման վրա հաջորդ շրջանում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի, եվրոպական ինտեգրման առաջմղման տեսլականին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ և դրանց իրացման ուղղությամբ առաջիկա անելիքները:

Նախարար Միրզոյանը և հանձնակատար Կոսը մտքեր են փոխանակել հուլիսի 5-ին հանձնակատարի՝ Երևան այցի օրակարգի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on June 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 15, 2026 at 13:50 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]