Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/07/2025 | Press release | Distributed by Public on 10/07/2025 04:31

«Մեգերյան կարպետ» թանգարանում կայացած մշակութային միջոցառման վերաբերյալ

«Մեգերյան կարպետ» թանգարանում կայացած մշակութային միջոցառման վերաբերյալ

07 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 6-ին «Մեգերյան կարպետ» թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված մշակութային հերթական միջոցառումը, որի ընթացքում ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է արդեն ավանդույթ դարձած մշակութային միջոցառումների անցկացման և այս ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել «Մեգերյան կարպետ» թանգարանի տնօրինությանը միջոցառումը հյուրընկալելու համար՝ նշելով թանգարանի դերակատարությունը հայկական գորգերի և գորգագործական արվեստի պահպանման գործում:

Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել հայկական գորգագործության հնագույն արվեստին և պատմությանը, մասնակցել լավաշի պատրաստման վարպետության դասին, նրանց է ներկայացվել նաև հայկական ավանդական ճաշատեսակների պատրաստման պատմությունն ու խորհուրդը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 07, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 07, 2025 at 10:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]