Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/24/2025 | Press release | Distributed by Public on 10/24/2025 06:42

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրենի հետ

24 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 23-ին Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։

Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։

Երկուստեք ընդգծվել է հետհակամարտային պայմաններում հասարակությունների միջև հաշտեցման և խաղաղության ամրապնդման գործընթացում կանանց կարևոր դերակատարումը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 24, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 24, 2025 at 12:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]