05/06/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 11:06
Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 4-5-ը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:
Քննարկվել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը և այդ համատեքստում Հունաստանի շարունակական աջակցությանը։