Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/26/2025 | Press release | Archived content

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դայեն Քեյթայի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դայեն Քեյթայի հետ

26 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում` ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դայեն Քեյթայի հետ:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը, այդ թվում՝ գենդերային հավասարության, սեռական և վերարտադրողական առողջության, երիտասարդության հզորացման, ինչպես նաև դեմոգրաֆիական խնդիրների հասցեագրման ոլորտներում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է 2026-2030թթ. համար ՄԱԿ Բնակչության հիմնադրամի՝ երկրի ծրագրային փաստաթղթին՝ կարևորելով, որ դրանում արտացոլված ծրագրերը լիովին համահունչ են ՀՀ կառավարության տեսլականին։ ԱԳ նախարարի տեղակալը, մասնավորապես, ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում՝ փախստականների և հաշմանդամների իրավունքների պաշտպանության և ներառականության ապահովման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև երկրի ծրագրային փաստաթղթի կյանքի կոչման համար համապատասխան ֆինանսավորման և այս ուղղությամբ դոնորների հետ համակարգված փոխգործակցության ապահովման կարևորությանը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 26, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 28, 2025 at 11:53 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]