Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/04/2026 | Press release | Distributed by Public on 09/04/2026 10:16

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

04 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 4-ին՝ ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ:

Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ընդգծվել է բարձրագույն մակարդակով փոխայցելությունների կարևորությունը:

Զրուցակիցներն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները՝ բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ջրային ռեսուրսների կառավարում, երկկողմ առևտուր, զբոսաշրջություն՝ պայմանավորվելով այս ուղղությամբ երկխոսությունը շարունակել միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման, Հարավային Կովկասում առկա զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 04, 2026 at 16:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]