Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/26/2026 06:40

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը «Trade over Aid» միջոցառմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը «Trade over Aid» միջոցառմանը

26 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Trade over Aid» նախաձեռնության շրջանակներում անցկացված «Գործարքների ներկայացում» խորագրով միջոցառմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի և ներդրումների խթանման, մասնավոր հատվածի ներգրավման և երկարաժամկետ տնտեսական գործընկերությունների զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է փոխշահավետ գործարար կապերի զարգացման և ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման կարևորությունը։

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են մասնավոր հատվածի ներգրավմամբ առևտրային և ներդրումային համագործակցության օրինակներ, ինչպես նաև նոր գործարար հնարավորություններ։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ինչպես նաև ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից, մասնավոր հատվածից և միջազգային կազմակերպություններից։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 12:40 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]