Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/06/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 07:37

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

06 մայիսի, 2026

Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Գուրբանովի հետ, որը Հայաստան է ժամանել մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ստեղծված հնարավորությունները, այդ թվում` Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on May 06, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 06, 2026 at 13:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]