Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/04/2025 | Press release | Distributed by Public on 12/04/2025 10:31

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ

04 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը տեղակալը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` կարևորելով հաստատված խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի նշանակությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա խորացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական բնագավառում, համագործակցության հեռանկարներին:

Մտքեր են փոխանակվել 2026թ. Երևանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ տեսլականը` ուղղված ներառական և արդյունավետ, ինչպես նաև միջազգային գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավմամբ Համաժողովի կազմակերպմանը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 04, 2025 at 16:32 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]