Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/12/2025 | Press release | Distributed by Public on 11/12/2025 10:33

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Դանիայի խորհրդարանի փոխխոսնակի, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Դանիայի խորհրդարանի փոխխոսնակի, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ

12 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 12-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյունգեի, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև աճող համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այդ երկրներիհավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանության ու լավ կառավարմանը ոգեշնչում և աջակցում է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության խորացման ճանապարհին:

Նախարարը հիշատակել է 2025թ. մարտին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որն առաջին հերթին ՀՀ քաղաքացիների ձգտումների արտահայտումն էր քաղաքացիական նախաձեռնության միջոցով։

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝՝ նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը փոխադարձ առավելություններ է ստեղծում ինչպես տարածաշրջանի երկրների համար, այնպես էլ դրանից անդին՝ նպաստելով Եվրոպայից դեպի Ասիա և հակառակը հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ մոտեցումը ։

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերին։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է դանիացի խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 12, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 12, 2025 at 16:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]