09/01/2025 | Press release | Distributed by Public on 09/02/2025 08:58
Սեպտեմբերի 1-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունների մանրամասներն ու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրված ջանքերը:
Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի ու կիսվել բարձր մակարդակի համաժողովների կազմակերպման կուտակած փորձով: Զրուցակիցները քննարկել են նաև «Երևանյան երկխոսության» և «Բլեդ ռազմավարական համաժողովի» միջև համագործակցության համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը: