Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/11/2025 | Press release | Distributed by Public on 11/11/2025 07:51

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

11 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 11, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 11, 2025 at 13:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]