Ministry of Finance of the Republic of Armenia

09/30/2025 | Press release | Distributed by Public on 09/30/2025 07:35

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի հետ՝ վերջինիս գլխավորած առաքելության աշխատանքներն ամփոփելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել առաքելության արդյունավետ ընթացքը, ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող Պահուստային ծրագիրը (SBA), որն էականորեն նպաստել է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը և մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը։

Կողմերը քննարկել են նաև մարդկային կապիտալի մեջ ներդրումներ կատարելու միջոցով տնտեսական ներուժի բարձրացման հնարավորությունները։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ՀՀ հարկային քաղաքականությանը, ինչպես նաև հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման գործիքակազմին։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նոր, առավել արդյունավետ պահուստային ծրագրի ձևավորումը՝ շեշտելով, որ ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առանցքային դեր ունի Հայաստանի կողմից ստանձնած բարեփոխումների օրակարգն անշեղորեն առաջ մղելու գործում։

  • [Link]
  • [Link]
  • [Link]
Ministry of Finance of the Republic of Armenia published this content on September 30, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 30, 2025 at 13:35 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]