Ministry of Finance of the Republic of Armenia

10/23/2026 | Press release | Distributed by Public on 10/23/2026 04:43

Պետական բյուջեից մինչեւ անձնական երազանքներ. Վահե Հովհաննիսյանի բաց զրույցը երիտասարդների հետ Facebook Google + Twitter 23.10.2026

Պետական բյուջեից մինչև անձնական երազանքներ․ Վահե Հովհաննիսյանի բաց զրույցը երիտասարդների հետ

Պետական բյուջեից մինչև անձնական երազանքներ․ Վահե Հովհաննիսյանի բաց զրույցը երիտասարդների հետ

Ի՞նչ ճանապարհ է անցել Վահե Հովհաննիսյանը մինչև ֆինանսների նախարար դառնալը, ի՞նչ է փոխվել նրա կյանքում պաշտոնը ստանձնելուց հետո, և ի՞նչ խորհուրդ կտար այսօր իր մասնագիտական ուղին սկսող երիտասարդներին։

Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բաց ու անմիջական զրույց է ունեցել «Խորհուրդ ԻՔՍ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը միայն տնտեսության, պետական բյուջեի կամ ֆինանսական քաղաքականության մասին չէր։ Երիտասարդներին հետաքրքրում էին նաև նախարարի անձնական փորձը, մասնագիտական ճանապարհը, որոշումների կայացման պատասխանատվությունը, երազանքներն ու նպատակները։

Զրույցի մասնագիտական հատվածում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, պետական պարտքի կառավարումը, տնտեսական անվտանգությունն ու դիմակայունությունը, մարզերի զարգացման հնարավորությունները և պետական ներդրումների ազդեցությունը երկրի տնտեսության վրա։

Առանձին անդրադարձ է կատարվել պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը։ Երիտասարդները հետաքրքրվել են նաև, թե ինչպես կարող են մասնակցել տնտեսական քաղաքականության մշակմանը և ինչ հնարավորություններ կան պետական կառավարման համակարգում իրենց գիտելիքներն ու կարողությունները կիրառելու համար։

Սակայն հանդիպման հետաքրքիր կողմերից մեկը հենց պաշտոնական ձևաչափից դուրս զրույցն էր։ Նախարարը երիտասարդների հետ կիսվել է իր անցած ճանապարհով, խոսել մինչև նախարար դառնալու շրջանի, նոր պատասխանատվության և անձնական նպատակների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Խորհուրդ ԻՔՍ» երիտասարդական կազմակերպության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև հետագա համագործակցության հնարավորությունները։

Բաց զրույցը հնարավորություն է տվել երիտասարդներին ոչ միայն անմիջականորեն բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, այլև ավելի մոտիկից ճանաչելու պետական որոշումների կայացման գործընթացն ու այդ որոշումների հետևում կանգնած մարդուն։

Ministry of Finance of the Republic of Armenia published this content on October 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 23, 2026 at 10:44 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]