10/26/2026 | Press release | Distributed by Public on 10/26/2026 00:52
Կայացել է Հանրային ներդրումային կոմիտեի 9-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել և հաստատվել են ոռոգման, ճանապարհային ենթակառուցվածքների, փրկարարական կարողությունների և տարածական տվյալների համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի նախագծերը։
Օրակարգում ընդգրկված էին Հեր-Հերի ջրամբարի ջրի օգտագործման, Մ-6 ավտոճանապարհի հետաղետային վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման, Պուշկինի թունելի արդիականացման, Երևանի փրկարարական վարչության կարողությունների հզորացման և ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ծրագրերը։
Քննարկումների ընթացքում կարևորվել են ծրագրերի հիմնավորվածությունը, ակնկալվող տնտեսական ու սոցիալական արդյունքները, անվտանգության և կլիմայական դիմակայունության բարձրացումը։
Ֆինանսների նախարարության համակարգմամբ կոմիտեի արդեն երկրորդ նիստի անցկացումը կարևոր քայլ է հանրային ներդրումների կառավարման համակարգի ինստիտուցիոնալացման և կոմիտեի կանոնավոր աշխատանքի ապահովման ուղղությամբ՝ նպաստելով ծրագրերի հիմնավորված ընտրությանը և հանրային միջոցների արդյունավետ օգտագործմանը։