Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

06/23/2026 | Press release | Distributed by Public on 06/23/2026 08:48

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը

23 հունիսի, 2026

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը, որին մասնակցում էին Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։

Հարթակը ստեղծվել է Հարավային Կովկասի, սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապակցվածության օրակարգի ամրապնդման և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգն առաջ մղելու նպատակով։

Համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել որպես բանախոս «Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի ապագա հեռանկարները սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում. դեպի 2030 թվական» խորագրով պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաև Մոլդովայի փոխվարչապետը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով նախարարը, Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման հարցերով նախարարը, Համաշխարհային բանկի փոխնախագահը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը և արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրենը:

Իր ելույթում Վահան Կոստանյանն ընդգծել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման և այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսության խթանման կարևորությունը՝ նշելով, որ այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները կարող են նպաստել Հարավային Կովկասի՝ որպես Եվրոպան և Ասիան կապող կարևոր հանգույցի ներուժի լիարժեք իրացմանը։ Այդ առնչությամբ նա կարևորել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը, մասնավորապես տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Նա ընդգծել է, որ ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցության, տնտեսական զարգացման և վստահության ամրապնդմանը։

Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ և ԵՆԲ միջև ստորագրվել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on June 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 23, 2026 at 14:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]