Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/23/2026 | Press release | Distributed by Public on 02/23/2026 11:14

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

23 փետրվարի, 2026

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ՄՄԿ հետ համագործակցությունը Երևանում գրասենյակի հիմնումից ի վեր՝ կարևորելով հատկապես ՄՄԿ դերը Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրները հասցեագրելու հարցում:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է փախստականների ինտեգրման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ թվում անդրադառնալով նաև «Փախստականներին և հյուրընկալող համայնքներին աջակցության ներառական ազգային շրջանակ» փաստաթղթին, որն ուրվագծում է այս ուղղությամբ առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարության ռազմավարությունը: Անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման և զբաղվածության ապահովման ծրագրերին:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on February 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 23, 2026 at 17:14 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]