Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 00:45

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

09 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 8-ին Բաղդադում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղիները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության խթանմանը, ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել սերտացմանը։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի և Միջին Արևելքի տարածաշրջաններում առկա վերջին զարգացումների և միջազգային օրակարգի` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Քաղաքական խորհրդակցությունների ավարտին տեղի է ունեցել երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության և ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Իրաքի Հանրապետության ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագրերի ստորագրման արարողությունը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2026 at 06:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]