07/02/2026 | Press release | Distributed by Public on 07/02/2026 00:45
ՀՀ ֆինանսների նախարարության 200-ից ավելի աշխատակիցներ մասնակցել են Yandex Armenia-ի աջակցությամբ կազմակերպված «ԱԲ գրագիտություն» խորագրով դասընթացին։ Ծրագրի հիմնական նպատակն էր զարգացնել արհեստական բանականության գործիքների վերաբերյալ աշխատակիցների գիտելիքները և ամրապնդել դրանց գործնական կիրառման հմտությունները պետական կառավարման համակարգում։
Դասընթացն անցկացվել է Armenian Code Academy-ի մասնագետների կողմից։ Ծրագրի ավարտին մասնակիցները ստացել են դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայականներ: