11/14/2025 | Press release | Distributed by Public on 11/14/2025 09:14
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում մասնակցել և ելույթով է հանդես եկել դեսպանության բացման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով հիշարժան օրվա կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների ծավալուն օրակարգին, ընդգծել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և բազմաոլորտ համագործակցությունը:
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացել են ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակին նվիրված հուշատախտակը: