Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/18/2026 09:49

ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովին

ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովին

18 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Վերաձևակերպելով արտաքին քաղաքականությունը. առևտրի, դիվանագիտության և ազգային դիմակայունության համադրում» թեմայով բաց զրույցին։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է ժամանակի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերափոխումը՝ ընդգծելով, որ եթե նախկինում դրանք հիմնականում կենտրոնացած էին մեկ-երկու ուղղության, և ըստ էության հակամարտության կառավարման վրա, ապա վերջին տարիներին Հայաստանի շահերի վրա հիմնված, աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնող և ապագային միտված արտաքին քաղաքական օրակարգի շրջանակներում տեղի է ունեցել առաջնահերթությունների և ուղղությունների բազմազանեցում։

Ընդգծվել է տարբեր ուղղություններով, այդ թվում նաև նախարարության նոր՝ միջազգային առևտրի մանդատի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

Անդրադառնալով ռազմավարական գործընկերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ դրանց հիմքում այսօր ոչ միայն պատմական կապերն ու ավանդական ջերմ հարաբերություններն են, այլև կոնկրետ քաղաքական և տնտեսական շահերի վրա հիմնված փոխշահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Այս համատեքստում ներկայացվել են տարբեր երկրների հետ հաստատված ռազմավարական գործընկերությունների շրջանակներում արձանագրված կոնկրետ և չափելի արդյունքները։

Պատասխանելով զրուցավարի հարցերին՝ Վահան Կոստանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը՝ անդրադառնալով ինչպես ներպետական գործընթացներին, այնպես էլ ԱՄՆ գործընկերների հետ ընթացող քննարկումներին:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 18, 2026 at 15:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]