Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/31/2025 | Press release | Distributed by Public on 12/31/2025 06:27

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը

31 դեկտեմբերի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը 2025» մրցանակաբաշխությանը։

Նախարար Միրզոյանը մրցանակը հանձնել է Արտաշատ քաղաքում գործող «ArtSoft» ծրագրավորման կենտրոնի հիմնադիր Արարատ Վիրապյանին:

Մրցանակը հանձնելիս Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք այստեղ ենք արժևորելու մարդուն, ով հավատում է իր գաղափարին, միտքը դարձնում է նպատակ, անխոնջ, երբեմն աննկատ, բայց միշտ սիրով և հետևողականորեն աշխատում է դրա կենսագործման ուղղությամբ՝ հաղթահարելով բարդությունները և գուցե ընթացքում չնկատելով, թե ինչպես է իր աշխատանքն օրըստօրե միս ու արյուն ստանում:

Հենց այսպիսի նվիրումն ու ջանքն է, որ ոգեշնչում է մյուսներին և արդյունք է տալիս՝ աստիճանաբար վերածվելով հանրային արժեքի և բերելով խորքային փոփոխություններ։

Սա վերաբերելի է կյանքի բոլոր ոլորտներին, բայց այսօր ուզում եմ շեշտել հատկապես անհերքելի և ստեղծարար կապը երիտասարդության, ամենաանհավատալի թվացող գաղափարների, գիտելիքի ուժի, տեխնոլոգիական զարգացման և նորարարության միջև: Նորարարություն, որը, պետք է խոստովանել, այլևս մեր ապագան չէ, այն մեր ներկան է, պարզ առօրյան, մեր շրջապատը։

Այս մրցանակը շնորհելով՝ մենք ընդգծում ենք հենց այս օրինակը, այս մարդուն։

Ուզում եմ իմ խորը հիացմունքը և ակնածանքը հայտնել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակի բոլոր թեկնածուներին և պատիվ ունեմ հանձնել այդ մրցանակներից մեկը։

Եվ այսպես, «Մեր ժամանակի հերոսը 2025» մրցանակ է ստանում Արարատ Վիրապյանը՝ «ArtSoft» ծրագրավորման կենտրոնի հիմնադիր՝ քաղաք Արտաշատ»։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 31, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 31, 2025 at 12:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]