The President of the Republic of Armenia

03/11/2026 | Press release | Distributed by Public on 03/11/2026 01:25

​Հանրապետության նախագահը Չիլիում մասնակցել է բարձրաստիճան ընդունելության և հանդիպումներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

​Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչի անունից՝ ի պատիվ ժամանած պատվիրակությունների ղեկավարների տրված պաշտոնական ընդունելությանը:

​Արարողակարգային միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նախագահ Գաբրիել Բորիչի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիի և այլ գործընկերների հետ:

​Զրույցների ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին, Վահագն Խաչատուրյանն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովին:

Հանրապետության նախագահը հատուկ շեշտադրել է գլոբալ մարտահրավերների դիմակայման գործում միջազգային հանրության ջանքերի մեկտեղման կարևորությունը:

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on March 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 11, 2026 at 07:25 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]