The President of the Republic of Armenia

11/04/2025 | Press release | Distributed by Public on 11/04/2025 10:03

Հանրապետության նախագահը հանդիպել է Հունգարիայի նախագահի հետ

Աշխատանքային այցով Դոհայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հարցերով երկրորդ համաժողովի շրջանակներում, հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաս Սուլյոկի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիները։ Կողմերը կարևորել են ավիափոխադրումների և դեղագործական ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես տնտեսական ոլորտում կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Նախագահները նաև առանձնացրել են Հունգարիայի հայ համայնքի կարևոր դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Տամաս Սուլյոկը նշել է, որ շնորհիվ հայ համայնքի ակտիվ գործունեության՝ Հունգարիայում Հայաստանն ընկալվում է որպես բարեկամ երկիր։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես հունգարահայերի, այնպես էլ ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հունգարիայի իշխանությունների որդեգրած հարգալից և ներառական քաղաքականությունը։

Երկուստեք կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, որոնք նոր խթան են հաղորդում գործարար շրջանակների համագործակցության ակտիվացմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության խորացմանը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on November 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 04, 2025 at 16:04 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]