Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/15/2026 | Press release | Distributed by Public on 05/16/2026 08:02

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

15 մայիսի, 2026

Մայիսի 15-ին Քիշնևում՝ Եվրոպայի խորհրդի 135-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայլք Օ'ֆլահերթիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը Հայատանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և ներկայացրել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հայ փախստականների կարիքների երկարաժամկետ հասցեագրմանն ուղղված ծրագրերին, և այս համատեքստում ընդգծվել է դրանց շարունակականության ապահովման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա հումանիտար բնույթի հարցերի հասցեագրման կարևորությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on May 15, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 16, 2026 at 14:02 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]