Ministry of Finance of the Republic of Armenia

10/20/2026 | Press release | Distributed by Public on 10/20/2026 06:37

Վահե Հովհաննիսյանը մասնակցել է միջազգային ֆինանսների եւ առեւտրի զարգացումներին նվիրված դասախոսությանը Facebook Google + Twitter 20.10.2026

Վահե Հովհաննիսյանը մասնակցել է միջազգային ֆինանսների և առևտրի զարգացումներին նվիրված դասախոսությանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է նախարարությունում կազմակերպված՝ «Միջազգային ֆինանսների և առևտրի վիճակը․ հետևանքներն ու ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով դասախոսությանը, որը վարել է Ժնևի «Վեբստեր» համալսարանի տնտեսագիտության և կառավարման հարակից պրոֆեսոր Ռուբեն Ինջիկյանը։
Դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել համաշխարհային տնտեսության, միջազգային ֆինանսների և առևտրի հիմնական միտումներին ու Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությանը։ Ներկայացվել են միջազգային ֆինանսական հոսքերի զարգացումները, դրամական փոխանցումների և օտարերկրյա ուղղակի ներդրումների դերը, ինչպես նաև թվային ֆինանսների զարգացման միտումներն ու թվային արժույթների նշանակությունը։
Միջոցառման նպատակն էր նախարարության մասնագետներին ներկայացնել միջազգային ֆինանսատնտեսական ոլորտի արդի զարգացումները և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությունը։
Ministry of Finance of the Republic of Armenia published this content on October 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 20, 2026 at 12:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]