10/03/2025 | Press release | Distributed by Public on 10/03/2025 06:44
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի հետ։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երմեկ Կոշերբաևին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և ռազմավարական բնույթի գործընկերության առաջմղման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը: