Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/26/2025 | Press release | Distributed by Public on 09/27/2025 07:57

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարների հանդիպումը

26 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդոնգոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ստեղծման, գործարար կապերի խթանման, նորարարական կրթության ոլորտում համագործակցությն զարգացման ուղղությամբ ջանքերը։

Կրթության ոլորտում համագործակցության համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական դպրոցում վերապատրաստման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների ապահովման հարցում ՀՀ պատրաստակամությունը։

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Ջեջե Օդոնգոն ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 26, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 27, 2025 at 13:57 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]