09/26/2025 | Press release | Distributed by Public on 09/27/2025 09:21
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղայակ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերի հետ։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ երիտասարդության հարցերով գրասենյակի հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով խթանել երիտասարդների հավասար և լիարժեք ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր, այդ թվում՝ խաղաղության հաստատման ոլորտներում։
Անդրադառնալով 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ երիտասարդության հարցերով գրասենյակի հետ համագործակցության կարևորությունը՝ ուղղված կենսաբազմազանությանն առնչվող հարցերում երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնելուն