Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

01/26/2026 | Press release | Distributed by Public on 01/27/2026 04:50

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը

26 հունվարի, 2026

Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ անդրադարձ է կատարել ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին և այս համատեքստում ներկայացրել է արդի զարգացումները։ Վահան Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված շարունակական առաջընթացը, 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի պայամավորվածությունների իրականացման ընթացքը՝ մասնավորապես ընդգծելով օրերս Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից «ԹՐԻՓՓ ուղղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը։

Երկուստեք ընդգծվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կարևոր դերակատարությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեքստում և մտքեր են փոխանակել ԱՄՆ օրենսդիր մարմնի՝ տարածաշրջանային խաղաղությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հնարավոր միջոցների վերաբերյալ։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on January 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 27, 2026 at 10:50 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]