01/27/2026 | Press release | Distributed by Public on 01/27/2026 13:16
Հունվարի 27-ին աշխատանքային այցով Լիտվայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳՆ կանցլեր Այստե Ստակենիենեի հետ:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ընդգծելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների և ոլորտային համագործակցության խորացման կարևորությունը: Դավիթ Կարապետյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը լիտվական կողմի հետ փորձի փոխանակման և փոխշահավետ համագործակցության հաստատման ուղղությամբ:
Դավիթ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել նաև Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի, քաղաքական հարցերով տնօրեն Լայմոնաս Տալատ-Կելպշայի հետ, աշխատանքային քննարկումներ է ունեցել մի շարք ոլորտային վարչությունների ղեկավարների հետ:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները՝ այս համատեքստում ընգծելով Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: