09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 10:37
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջզգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մուխտար Տլեուբերդիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել գործունեության մեջ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր:
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կապակցվածության զարգացմանը և Արևելք-Արևմուտք նոր տրանսպորտային երթուղիների զարգացման կոնկրետ ծրագրերի: Երկուստեք ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և բազմամոդալ փոխադրումների ընդլայնման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրի խթանման շուրջ:
Գոհունակությամբ ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի շփումների ակտիվ դինամիկան՝ միտված գործընկերության հստակ արդյունքների ապահովմանը:
Անդրադարձ է կատարվել Երևանում հոկտեմբերին կայանալիք COP17-ի շրջանակներում փոխգործակցությանը: