The President of the Republic of Armenia

11/05/2025 | Press release | Distributed by Public on 11/05/2025 07:14

Հանրապետության նախագահը մասնակցել է պանելային քննարկման

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման երկրորդ համաժողովի շրջանակներում մասնակցել է Հայաստանի ԱԳՆ կազմակերպած «Աղքատության հաղթահարման համար բնական լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում» բազմակողմ պանելային քննարկմանը։

Հանրապետության նախագահը հանդես է եկել միջոցառման բացման խոսքով։

Նախագահի ելույթը.

«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ Ձեզ ողջունել այս միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կողմից։

Երախտապարտ եմ Կատարի պետությանը և մեր բոլոր գործընկերներին՝ այս հարթակը տրամադրելու համար, քննարկելու կենսաբազմազանության պահպանման, աղքատության հաղթահարման և կայուն զարգացման փոխկապակցվածությունը։

Այսօր մարդկության կարևորագույն մարտահրավերն է հաղթահարել աղքատությունը՝ պաշտպանելով մեր կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերը։

Այս մարտահրավերը հասցեագրելու համար ավանդական գիտելիքն ու բնահեն լուծումները կարող են հստակ ճանապարհ հարթել աղքատության հաղթահարման համար՝ պահպանելով մարդկանց և բնության միջև ներդաշնակ հարաբերություն։ Դրանք հիշեցնում են, որ կայուն զարգացումն ու պահպանումը հակասական տարրեր չեն, այլ նույն մեդալի երկու կողմեր են։ Կարևոր է ճանաչել և խթանել այսպիսի լավագույն փորձը, որպես արդյունավետ գործիք՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի նպատակներին և թիրախներին հասնելու, ինչպես նաև դիմակայուն և բարգավաճող համայնքների խթանման համար։

Որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը խորապես հանձն է առել ապահովել, որ այս ընկալումը ձևավորի բնահեն լուծումները համաշխարհային գործողությունների վերածելու մեր հավաքական ուղին։ Միասին աշխատելով, կամրջելով գիտությունը, նորարարությունն ու ավանդականը՝ մենք կարող ենք կենսաբազմազանության պահպանումը դարձնել սոցիալական արդարության և աղքատության վերացման շարժիչ ուժ։

Հուսով ենք, որ այսօրվա քննարկումը կնպաստի այս գործընթացի համար արժեքավոր գաղափարների և լուծումների վերհանմանը։

Շնորհակալ եմ»։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on November 05, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 05, 2025 at 13:14 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]