Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

04/20/2026 | Press release | Distributed by Public on 04/20/2026 11:53

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

20 ապրիլի, 2026

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ։

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրապական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և տնտեսական կապերի ընդլայնմանն առնվող հարցերի։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Մաքսիմ Պրևոն մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on April 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 20, 2026 at 17:53 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]