Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/10/2025 | Press release | Distributed by Public on 12/10/2025 11:28

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի հետ

10 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեաս Ֆրիգանասի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը լայնորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերություններին, կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության հետագա խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը:

Կողմերը քննարկել են տնտեսական, գիտակրթական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները:

Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը:

Դավիթ Կարապետյանը և Անդրեաս Ֆրիգանասըքննարկել նաև ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման և այս համատեքստում ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Անդրադարձ է կատարվել գալիք տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 10, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 10, 2025 at 17:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]