09/12/2025 | Press release | Distributed by Public on 09/12/2025 08:25
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնելու անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։