Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/06/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 10:56

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնացի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնացի հետ

06 մայիսի, 2026

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների դրական զարգացումները, անդրադարձել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի:

Կարևորվել է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով լոգիստիկ լուծումների և շուկաների փոխադարձ հասանելիության ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարցերին:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդակցությունները՝ դիտարկելով դրանց հաջորդ փուլը Թաիլանդում անցկացնելու հնարավորությունը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on May 06, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 06, 2026 at 16:57 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]