09/29/2025 | Press release | Distributed by Public on 09/30/2025 03:53
Սեպտեմբերի 29-ին Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։
Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։ Ընդգծվել է Ուկրաինայում խաղաղության հաստատման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առկա իրավիճակի շուրջ։