10/08/2025 | Press release | Distributed by Public on 10/08/2025 04:07
Հոկտեմբերի 8-ին Դուշանբեում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարրուխ Շարիֆզոդայի հետ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, քննարկվել են բարձր մակարդակի շփումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչպես նաև հաղորդակցության, առևտրի և մշակույթի ոլորտներում։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել դիվանագիտական շփումները և ոլորտային փոխգործակցությունը՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման նպատակով: