05/03/2026 | Press release | Distributed by Public on 05/03/2026 11:41
Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ: Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Ընդգծվել է հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև գործարար կապերի խթանման և կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:
Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման կարևորությունը: