Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/04/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 11:41

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարների հանդիպումը

04 փետրվարի, 2026

Փետրվարի 4-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր։

Երկուստեք ընդգծվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Այս համատեքստում ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի, ներդրումային ծրագրերի խթանման տարբերակներ, որոնց արդյունավետ իրացմանը կարող են նաև նպաստել վերջին տարիներին ուղիղ չվերթների աճող քանակն ու զբոսաշրջության ծավալները։

Արարատ Միրզոյանը և Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունն՝ ի նշանավորումն հաստատված խաղաղության:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության, ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերի:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on February 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 04, 2026 at 17:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]