Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

04/21/2026 | Press release | Distributed by Public on 04/21/2026 10:54

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Ոչ ոքի չթողնելով հետևում. զարգացնելով հասարակությունը բոլոր սերունդների համար Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Ոչ ոքի չթողնելով հետևում. զարգացնելով հասարակությունը բոլոր սերունդների համար Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» քննարկմանը

21 ապրիլի, 2026

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ոչ ոքի չթողնելով հետևում․ զարգացնելով հասարակությունը բոլոր սերունդների համար Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» խորագրով քննարկմանը։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ESCAP-ի կողմից իրականացվող ջանքերը՝ մարդու իրավունքների վրա հիմնված սոցիալական պաշտպանության համակարգերի խթանմանն ուղղված միջոցառումների առաջմղման գործում։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող համապարփակ և ներառական քաղաքականությունները սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և կանանց հզորացման ուղղություններով։ Ընդգծել է, որ այդ քաղաքականությունների շրջանակներում մեկնարկել են մի շարք ծրագրեր՝ ուղղված կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, հատկապես գյուղական բնակավայրերում, նրանց հմտությունների զարգացմանը, ռեսուրսների հասանելիության բարելավմանը և կանանց առաջնորդության խթանմանը։

Ներկայացվել են Հայաստանի 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները՝ ընդգծելով ընտանիքի բարեկեցության և անհատների հզորացման կարևորությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է նաև ՀՀ կառավարության կողմից ներդրված համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի կարևորությունը։

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ներառական, դիմակայուն և կայուն սոցիալական զարգացման կարևորությունը, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու համար միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on April 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 21, 2026 at 16:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]