Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/24/2026 | Press release | Distributed by Public on 10/24/2026 09:57

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բնություն եւ մշակույթ» վեցերորդ գագաթնաժողովի բացմանը

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բնություն և մշակույթ» վեցերորդ գագաթնաժողովի բացմանը

24 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 24-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բնություն և մշակույթ» ավանդական վեցերորդ գագաթնաժողովի մեկնարկին:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է բնության և մշակույթի սերտ կապին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության գործում մշակութային ժառանգության, ավանդական գիտելիքների և դրանց` սերնդեսերունդ փոխանցման կարևորությունը։

Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել բնության և մշակույթի փոխկապակցվածության կարևորությանը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ շեշտելով միջազգային գործընկերության, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ ստանձնած հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու նպատակով։

Անդրադառնալով գագաթնաժողովի նպատակներին` նախարարի տեղակալը շեշտել է միջմշակութային, միջսերնդային և միջազգային երկխոսության ու գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը միջազգային հանձնառությունները գործնական քայլերի և շոշափելի արդյունքների վերածելու նպատակով:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել նաև միջոցառման շրջանակներում քննարկման ներկայացվելիք «Բնության և մշակույթի վերաբերյալ Էրեբունի-Երևան հռչակագրին»՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության քաղաքականություններում բնության և մշակույթի փոխկապակցվածության առավել արդյունավետ արտացոլմանը, ինչպես նաև դրանց իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 24, 2026 at 15:57 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]